Բիլ Մահերի «Club Random» փոդքասթի ժամանակ Վուդի Ալենը կիսվել է, որ ուրախ կլինի կրկին աշխատել Դոնալդ Թրամփի հետ, եթե հնարավորություն ունենա, հաղորդում է Variety-ն։
Ռեժիսորը նաև ընդգծել է, որ Թրամփի հետ «հաճելի է աշխատել», երբ նա նկարահանվել է իր 1998 թվականի «Celebrity» ֆիլմում։ «Նրա հետ հաճելի էր աշխատել, շատ լավ դերասան։ Նա շատ քաղաքավարի էր, ճշգրիտ, ամեն ինչ ճիշտ էր անում և շոու-բիզնեսի իսկական զգացողություն ուներ։ Ես կարող էի նրա հետ աշխատել հիմա։ Եթե նա թույլ տար ինձ ղեկավարել նրան հիմա, երբ նա նախագահ է, կարծում եմ, որ կարող եմ կախարդանք գործել», – ասել է ռեժիսորը։
Նա նաև ասել է, որ իր համար դեռևս անհասկանալի է, թե ինչու է Թրամփը որոշել զբաղվել քաղաքականությամբ։ «Զարմացած եմ, որ նա ցանկացել է զբաղվել քաղաքականությամբ։ Քաղաքականությունը շատ գլխացավեր, կարևոր որոշումներ և տանջանքներ են։ Ես տեսա ադ տղային Նիկա խաղերում, նա սիրում էր գոլֆ խաղալ, սիրում էր դատել գեղեցկության մրցույթներում և ընդհանրապես սիրում էր անել այն, ինչը նրան հաճույք և հանգստություն էր բերում։ Ես չեմ հասկանում, թե ինչու նա հանկարծ ցանկացավ զբաղվել քաղաքականությամբ», – հավելել է ռեժիսորը։