Բլոգեր Նինա Տիտանյանը սոցցանցերի հետևորդների հետ կիսվել է կարևոր նորությամբ: Նինան հայտնել է, որ վիրահատությամբ պատրաստվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ինստագրամի իր էջում նա գրել է.
Տասը տարի ամեն օր պայքարում էի իմ քաշի դեմ, որն ինչ-որ էտապում վերածվեց ինքս իմ դեմ պայքարի: Փորձել եմ նիհարեցնող մեթոդներ, սխալ դիետաներ, սխալ սննդակարգեր… Արդյունքում ավելի շատ վնասել եմ, քան ինձ օգնել: Թվում էր անվերջ ու անիմաստ պայքար։
«Երեք տարի առաջ հասկացա ամենակարևորը․ մինչև ինքս ինձ չսիրեմ ու չընդունեմ, ոչ մի բան չի փոխվելու։ Այդ օրվանից սկսեցի քայլ անել դեպի ներդաշնակություն մարմնիս ու մտքիս հետ։ Սովորեցի տեսնել իմ իրական արժեքը, ընդունել ինձ ամեն ձևով ու ամեն պահի։ Սովորեցի սիրել ինձ կյանքի տարբեր իրավիճակներում:
Հիմա ես ուզում եմ ոչ թե պարզապես փոխվել, այլ ավելի լավ զգալ։ Ուզում եմ թեթևանալ՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով։ Երկու տարի կասկածների ու վախերի մեջ ապրելուց հետո՝ վերջապես որոշեցի գնալ այս քայլին։
Խնդրում եմ, մաղթեք ինձ հաջողություն»: