Դերասանուհի Եվա Բաղդասարյանի և Էդգար Գրիգորյանի ընտանիքը 3 տարեկան է: Նա այդ մասին գրել է Ինստագրամում և ամուսնու հետ լուսանկարներ հրապարակել Դոմինիկյան Հանրապետությունում ունեցած հանգստից և իրենց համատեղ կյանքից: Գրում է BRAVO.am-ը:
«Լրացավ մեր սիրո ու ճանապարհի 3 տարին: 3 տարի միասին՝ լի ժպիտներով, հիշողություններով ու մեկնարկներով։ Սերն ավելի ուժեղ է դառնում, երջանկությունն՝ ավելի խորը։ Ահա մեր պատմության երրորդ գլուխը, և ամենագեղեցիկ էջերը դեռ առջեւում են»,- նշել է փոքրիկի սպասող դերասանուհին:
Բաղդասարյանը այս տարվա ապրիլին է հայտնել, որ գեղեցիկ կարգավիճակում է: «1+1=3: Մենք սպասում ենք քեզ»,- գրել էր նա:
Նախորդ տարվա ապրիլին՝ պսակադրությունից երկու տարի անց, Եվա Բաղդասարյանն ու սիրելին իրենց ամուսնությունն օրինականացրել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում:




