Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է, որ Ամերիկյան կինոակադեմիայի 98-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը:
«Օսկար»-ի համար այն կպայքարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: BRAVO.am-ն հայտնում:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինալեում: «Իմ հայկական ուրվականները» ցուցադրվել է նաև Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
