«Այն շատ թանկ է ինձ համար, երկարատև դադարից հետո առաջին թողարկումն է». Անահիտ Սիմոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է «Я убью свою любовь к тебе…»: Գրում է Tert.am-ը:

«Այն շատ թանկ է ինձ համար, քանի որ սա իմ երաժշտական ​​կարիերայի երկարատև ընդմիջումից հետո առաջին թողարկումն է, հուսով եմ՝ այն ձեզ դուր կգա: Դե ինչ, ես վերադառնում եմ նոր ուժերով և ոգեշնչմամբ, սպասեք»,- ինստագրամյան իր էջում գրել է Անահիտ Սիմոնյանը: