Արմենչիկի որդու մկրտությունը տեղի է ունեցել Հայաստանում (լուսանկարներ)

Երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, Ինստագրամում հրապարակել է որդու՝ Ալեքսանդրի մկրտության լուսանկարներն ու նշել, որ շատ ուրախ է, որ այն տեղի է ունեցել Հայաստանում: Գրում է Tert.am-ը:

«Մեկ նկարը հազար պատմություն է պատմում… Ես օրհնված եմ և շնորհակալ, որ հնարավորություն ունեցանք նշելու Ալեքսանդրի մկրտությունը նույն եկեղեցում, որտեղ 2013 թվականին մկրտեցինք Միքայելին՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցում, Հայաստանում: Հրաշքով Ալեքսանդրը ստացավ «Հովհաննես» մկրտության անունը, ինչը շատ յուրահատուկ է ինձ համար: Կյանքում ամեն ինչ տեղի է ունենում իր պատճառով: Կրկին շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին՝ մեզ միանալու և մեզ հետ անմոռանալի օր կիսելու համար: Եվ շնորհակալություն աշխարհի տարբեր ծայրերից գեղեցիկ շնորհավորանքների համար:

Այս իմաստալից օրը լի էր սիրով, հավատքով և թանկագին պահերով: Մենք շնորհակալ ենք նրան շրջապատող սիրուն, երբ նա սկսում է հավատքի այս գեղեցիկ ճանապարհորդությունը»,- լուսանկարներին կից գրել է Լուսինեն: