«Ֆուլ հաուս» ֆիլմում չի լինի Զառայի կերպարը. Քրիստինա Եղոյանը հայտնել է պատճառը

Շաբաթներ առաջ մեկնարկել են «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվում են Հայաստանում: Արդեն սիրված կերպարները վերադարձել են նկարահանման հրապարակ, սակայն Զառայի կերպարը կբացակայի ֆիլմից:

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը, որ մարմնավորել է այդ կերպարը, Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել՝ հայտնելով իր բացակայության պատճառը:

«Ցավոք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմում չի լինի Զառայի կերպարը: Նկարահանումներից երկու ամիս առաջ առաջացան կարևոր հարցեր, ինչի պատճառով ես ստիպված էի մնալ ԱՄՆ-ում: Ուզում եմ, որ իմ հանդիսատեսը հասկանա ինձ, որովհետև եթե մի փոքր հնարավորություն լիներ, ապա ես անպայման կլինեի նախագծում, որովհետև սա գերազանց առիթ էր կրկին ձեզ հանդիպելու և իմ ամենասիրելի կերպարը մարմնավորելու: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին, մաղթում եմ նկարահանման հարթ ընթացք՝ վստահ լինելով, որ հիանալի նախագիծ ենք ունենալու»,- տեսանյութում ասում է դերասանուհին: