Շվեդական ABBA փոփ խումբը չի ընդգրկվել Շվեդիայի կառավարության կողմից թարմացված մշակութային ժառանգության ցանկում։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Ցուցակը ներառում է գործիչներ և արվեստի գործեր, տարբեր հաստատություններ և ապրանքներ, որոնք ազդեցություն են ունեցել երկրի մշակույթի վրա՝ Ինգմար Բերգմանի 1957 թվականի «Յոթերորդ կնիքը» ֆիլմը, «Երկարագուլպա Պիպին» մանկական գրքերի շարքի հերոսուհին, Նոբելյան մրցանակը և IKEA կահույքի ընկերությունը։
ABBA-ն չի ընդգրկվել ցանկում, քանի որ այնտեղ ներառված բոլոր օբյեկտները պետք է լինեն ավելի քան 50 տարեկան։
Ցուցակը կազմվել է Շվեդիայի աջակողմյան պահպանողական կառավարական կոալիցիայի նախընտրական ծրագրի շրջանակներում։ Նոբելյան մրցանակ շնորհող Շվեդիայի ակադեմիան քննադատել է ցանկը։
Աղբյուրը` Panorama.am