Գրիգորի Լեպսը հետաձգել է հարսանիքը ֆինանսական դժվարությունների պատճառով

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը պատմել է, որ հետաձգել է իր 19-ամյա հարսնացուի՝ Ավրորայի հետ հարսանիքը։ Պատճառն արտիստի ֆինանսական դժվարություններն էին, որոնք կապված էին նոր ռեստորանի բացման հետ։ Հայտնում է Fast News-ը:

Հրատարակության տվյալներով՝ երգիչը մեծ ներդրումներ է կատարել Մոսկվայի կենտրոնում ասիական խոհանոցի կառուցման գործում, որի համար ստիպված է եղել բանկային վարկ վերցնել։ Լեպսի ընկերների խոսքով՝ արտիստը մտադիր է «միլիոններ վաստակել» նոր բիզնեսից, մարել պարտքերը, ապա ամուսնանալ։

Երգիչն ինքը ցանկանում է մեծ տոնակատարություն կազմակերպել, որը շատ թանկ կարժենա։Որպես հանդիսավարներ՝ դիտակվում են Նիկոլայ Բասկովը և երգիչ Շամանը, սակայն հարսանիքի նախապատրաստական աշխատանքները դեռ չեն սկսվել:

63-ամյա արտիստն անկեղծանում է, որ հարսանիքի հետաձգման պատճառը Ավրորայի՝ սովորելու նպատակով արտասահման մեկնելն էր:

Ի դեպ, Ավրորան առաջարկել է տոնակատարությունն անվանել «դարի հարսանիք»։ Ինչին Լեպսը հեգնանքով նշել է, որ ինքը դեռ բավարար գումար չունի նման մասշտաբի համար։

««Դարի հարսանիք»-ին հնարավոր է ֆինանսապես չկարողանանք պատրաստվել, բայց «տասնամյակի հարսանիքին»-ին՝ միգուցե: Հարսանիքի բյուջեի 1 միլիոն ռուբլին արդեն հավաքել ենք, մնացել է 300 հազար ռուբլին»,- կատակել է արտիստը։

Նշենք, որ զույգը նշանադրվել է 2024 թվականին: Երգիչը առաջարկություն է արել  երիտասարդին 30մլն ռուբլի արժողությամբ ադամանդե մատանիով: