Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը

Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: 

Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։

«Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը և որոնց հիշողությունները հավերժ են»,-ասել է նա։

Աղբյուրը` Panorama.am