Լոս Անջելեսի դատարանն արդարացրել է երգչուհի Քարդի Բիին

Լոս Անջելեսի դատարանն արդարացրել է երգչուհի Քարդի Բիին 2018 թվականին Բևեռլի Հիլզի բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու համար։ Հայտնում է Fast News-ը:

Հայցվոր Էմանի Էլիսը դատական ​​​​հայց է ներկայացրել Քարդի Բիի դեմ 2020 թվականին: Իր հայտարարության մեջ նկարագրված միջադեպը, ըստ նրա, տեղի է ունեցել Բևեռլի Հիլզի բժշկական կենտրոնի հինգերորդ հարկում, որտեղ նա աշխատել է որպես անվտանգության աշխատակից և եղել է հերթապահ: Նա պնդել է, որ 2018 թվականին՝ իր առաջին հղիության համար բժշկի մոտ այցելությունից հետո Քարդի Բին վիճաբանել է իր հետ և հարձակվել իր վրա, թքել է իր վրա, օգտագործել «ռասայական վիրավորանքներ», ապա «օգտագործել է իր հայտնի կարգավիճակը՝ նրան աշխատանքից ազատելու համար»:

Ըստ Rolling Stone-ի, դատարանը գործի քննարկմանը ծախսել է մեկ ժամից էլ պակաս։ Բոլոր 12 անդամները միաձայն համաձայնել են, որ երգչուհին բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ չի հարվածել Էմանի Էլիսին կամ չի քերծել նրա դեմքը։ 

«Ես այդ կնոջը չեմ դիպչել։ Ես այդ աղջկան չեմ դիպչել։ Ես նրա վրա ձեռք չեմ բարձրացրել», – ասել է Քարդի Բին՝ դատարանից դուրս գալիս։ Rolling Stone-ի տվյալներով՝ նա կանգ է առել երկրպագուների հետ լուսանկարվելու և ասել է, որ այս անգամ «լավ կլինի»։ Դատավճռից հետո նա խնդրել է երկրպագուներին «չանհանգստացնել» Էլիսին։ Նա ասել է, որ դատավարության պատճառով ինքը բաց է թողել իր երեխաների դպրոցական առաջին օրը և չի կարողացել այնքան աշխատել իր նոր ալբոմի վրա, որքան պետք է։ 

«Հաջորդ մարդը, որը կփորձի դատի տալ ինձ որևէ մանրուքի համար, ես կհակադարձեմ դատի տալ ձեզ և կստիպեմ վճարել, քանի որ դա անընդունելի է։ Ես այն հայտնիներից չեմ, որոնց դուք դատի կտաք և կմտածեք, որ պարզապես կանհետանան։ Ես չեմ պատրաստվում հաշտվել։ Հատկապես, որ ես լիովին անմեղ եմ։ Գիտեմ, որ որոշակի հեղինակություն ունեմ, բայց երդվում եմ Աստծո առաջ, որ անմեղ եմ», – հավելել է երգչուհին։