Ջենիֆեր Լոպեսն իր առանձնատնից կադրեր է հրապարակել

54-ամյա Ջենիֆեր Լոպեսը զարմացնում է երկրպագուներին ոչ միայն իր անթերի տեսքով, այլև իր առանձնատան շքեղ ինտերիերով։ Չնայած այն հանգամանքին, որ երգչուհին հազվադեպ է սոցիալական ցանցերում կիսվում իր տան լուսանկարներով, այս անգամ նա բացառություն է արել։

Չնայած նոր գրառման մեջ Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է ծաղկային նախշերով լողացող զգեստ, նրա հետևորդների ուշադրությունը անմիջապես տեղափոխվել է առանձնատան շքեղ ձևավորման վրա։

Տեսախցիկի օբյեկտիվը, ենթադրաբար, ֆիքսել է երգչուհու հյուրասենյակը։ Հետին պլանում կարելի է տեսնել ելք դեպի տեռասա և բուխարի, որի վրա լուսանկարներ և նկարներ են։ Մոտակայքում սպիտակ բազմոց է՝ սուրճի սեղանով, իսկ սենյակը լուսավորում է արմավենու տեսքով ոսկեգույն ջահը։

Հայտնի է, որ մարտ ամսին Ջենիֆեր Լոպեսը առանձնատուն է գնել 18 միլիոն դոլարով։ Տունը գտնվում է հատուկ պահպանվող Hidden Hills համալիրում, որտեղ ապրում են նաև Քարդաշյան-Ջեններ քույրերը։ 2024 թվականին երգչուհին և նրա նախկին ամուսինը՝ Բեն Աֆլեքը, վաճառեցին Բևեռլի Հիլզում գտնվող իրենց համատեղ առանձնատունը 68 միլիոն դոլարով: