«Երկար վերադարձ դեպի ինձ». Անի Խաչիկյանի կտրուկ ոճափոխությունը

Դերասանուհի և հաղորդավար Անի Խաչիկյանը կտրել է վարսերը և այժմ կարճ սանրվածքով է: Գրում է BRAVO.am-ը:

«Երկար վերադարձ դեպի ինձ։ Իմոնք շատ են սիրել, տեսնեմ՝ դուք ինչ կասեք»,- գրել է Խաչիկյանը։

Ինստագրամում նրա հրապարակման տակ գործընկերները, ընկերներն ու հետևորդները հիացական խոսքեր են գրել։ Մեկնաբանություն են գրել Մանե Մխոյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ռոզի Ավետիսովան, Մարիաննա Վարդանյանը, Լուսինե Թովմասյանը և ուրիշներ:

Ամենատարբերվող գրառումներից մեկով Անին կիսվել է նաև «սթորի»-ում: 
«Անի, երդվում եմ, լուրջ եմ ասում՝ մազերդ շատ լավ են, գիտես, չէ՞։ Թարմություն է եկել: Այնպես մամա էիր արդեն դարձել։ Այսպես շատ լավ է, ես գոհ եմ»,- տեսանյութում ասում է դերասան Վարուժան Մարգարյանը։