Սոֆի Դեւոյան կրտսերի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանի հարսանիքն ամռան ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր: Զույգն արդեն մեկ ամիս է՝ ապրում է մեկ հարկի տակ, և այդ առիթով պարուհին Բալիում անցկացրած մեղրամսից տեսանյութ է հրապարակել ու ռոմանտիկ գրառում է կատարել: Գրում է BRAVO.am-ը:
«1 ամիս ու դեռ անսահմանություն առջեւում: Դու արդեն սովորել ես իմ բոլոր գույները, ես՝ քո հանգիստ ու լուռ ժպիտները: Մեկ ամիս առաջ ես «այո» ասացի, բայց իրականում ասել էի. «Արի մի կյանք խելագարվենք իրարով»: Իսկ դու ամեն օր ապացուցում ես, թե ինչքան ճիշտ որոշում եմ կայացրել: Դու իմ ապահով տեղն ես։ Իմ տունը, նույնիսկ երբ տնից դուրս ենք»,- ամուսնուն այսպիսի խոստովանություն է արել Դևոյանը:
Նա նաև հավելել է, որ աշխարհի բոլոր հույզերն ուզում է ապրել միայն ամուսնու հետ:















