Անջելինա Ջոլին ֆրանսիական Madame Figaro ամսագրի շապիկին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին լուսանկարվել Է Madame Figaro ֆրանսիական ամսագրի նոյեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարն իր ինստագրամյան էջում հրապարակել Է հրատարակության գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջանորիոն։

Լուսանկարում մերկ Ջոլին, ձեռքերը վեր պարզած, պառկած Է լոգարանում և նայում Է տեսախցիկին: Դերասանուհու երկրպագուները հիացած են լուսանկարով: «Պարզապես իդեալական Է»,- գրել է Անջելինայի հետևորդներից մեկը, «Նա միշտ լեգենդար Է լինելու»,- համաձայնել Է մեկ այլ օգտատեր: «Որքան գեղեցիկ Է. անհամբերությամբ սպասում եմ հարցազրույցին ու լուսանկարների»,- գրել է Ջոլիի երկրպագուհիներից մեկը: Որպես լուսանկարի հեղինակ հանդես Է եկել ծագումով արգենտինացի Անդրես Կուդացկին, ում արած լուսանկարները բազմիցս հրապարակվել են այնպիսի հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The Washington Post-ը, The New York Times-ը, The Guardian-ը: