Քվենտին Տարանտինոն գիրք Է գրում

Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել Է, որ ինքը վեպ Է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին, ով կինոյի սիրահար Է դառնում:
Ռեժիսորը Մարտին Սքորսեզեի հետ զրույցում գրքի հետ կապված իր աշխատանքի մասին պատմել Է ամերիկյան ամսագրերից մեկի աշնանային համարին. «Հենց այժմ ես գիրք եմ գրում: Գլխավոր հերոսը մասնակցել Է Երկրորդ համաշխարհային պատերազմին և շատ արյուն Է տեսել»:
«50-ականներին նա վերադառնում Է տուն: Հոլիվուդյան բոլոր ֆիլմերը նրան մանկական են թվում այն ամենից հետո, ինչի միջով նա անցել է: Եվ ահա նա հանկարծ լսում Է Կուրոսավայի և Ֆելինիի աշխատանքների մասին»,- հավելել Է ռեժիսորը: Տարանտինոյի խոսքերով՝ դրանք գրավել են հերոսին և դրանցից մի քանիսը դուր են եկել նրան, մյուսները՝ ոչ, մի քանիսից Էլ նա գլուխ չի հանել, բայց գիտակցել Է, որ իր առևւ արժեքավոր բաներ են:
Գրքի վերաբերյալ ոչ մի այլ մանրամասներ չի հաղորդվում: Բայց հրատարակությունն այն եզրակացությունն Է արել, որ ռեժիսորն առայժմ հետաձգել Է «Աստղային ուղի» լիամետրաժ ֆիլմի հետ կապված աշխատանքը։