«Հիմա հստակ կարող ենք ասել, որ «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ վերջացան: Մենք արդեն կմտնենք մոնտաժային փուլ, որպեսզի հունվարին բոլոր կինոթատրոններում ձեր դատին հանձնենք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմը, որը մեր կարծքիով ստացվել է շատ լավ: Շնորհակալություն բոլորիդ հետաքրքրության համար, մենք ձեզ հուսախաբ չենք անի»,- ինստագրամյան իր էջում հայտնել է պրոդյուսեր, դերասան Մենչը` Արմեն Պետրոսյանը: Գրում է Tert.am-ը:
Նա նաև տեղեկացրել է, որ նկարահանումներից հետո հայտնվել է հիվանդանոցում.
«Պարտադիր է դարձել ինձ մոտ յուրաքանչյուր նախագծից հետո գնալ ստուգման, իսկ «Ֆուլ հաուս»-ից հետո ճիշտը հիվանդանոցն էր»,- գրել է Մենչը:
