Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը երևանյան ֆոտոշարք է իրականացրել 76-ամյա դերասան Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ: Կադրերից մեկում նա միասին է պատկերել «Մեր բակ» ֆիլմաշարի սիրված խաղընկերներ Ղազարյանին ու Հրանտ Թոխատյանին: Գրում է BRAVO.am-ը:
Մնոյանը նաև պորտֆոլիոյի նկարահանման ընթացքն է ցույց տվել և հարցեր տվել դերասանին:
«Երևանն ինձ համար ամեն ինչ է: Երևանն իմ սերն է, իմ ուրախությունը, ծննդավայրը, իմ հող ու ջուրն է: Ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում և մինչև հիմա ապրում եմ նրանով: Երևանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է: Ամենաջերմ քաղաքն է ամեն հայի համար: Ամենահզոր քաղաքն է: Իսկական երևանցին Երևան ասելիս պիտի դողա, ինչպես դողում ես լավ ընկերոջ համար: Պիտի դողաս այնպես, ինչպես տղան առաջին անգամ աղջկա ձեռքն է բռնում, դողալով սեր բացատրում: Երևանի մասին, որ մի երկու խոսք էլ ասեմ, աչքերս կարող են լցվել»,- ասել է Աշոտ Ղազարյանը:
Դերասանը մի քանի տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար այցելում է հայրենիք:







