Ինչպես ձեզ արդեն հայտնել էինք՝ օգոստոսի 6-ին ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջնեկը: Երգչուհին իր ամուսնուն աղջիկ է պարգևել՝ երեխային անվանակոչելով Միլա: Սիլվան մինչև այժմ դեռ ցույց չի տվել երեխայի դեմքը, փոխարենը հաճախ լուսանկարներ է հրապարակում՝ փոքրիկի դեմքը փակելով տարբեր սմայլիկներով:
Սիլվան Ինստագրամի իր էջում պատասխանել է երկրպագուների մի քանի հարցերի: Երկրպագուներից մեկն հետաքրքրվել է, թե ով է ընտրել երեխայի անունը, ինչին Սիլվան պատասխանել է. «Ես, իմ ամենասիրելի անունն է», իսկ թե ում են ավելի շատ նմանեցնում Միլային, Սիլվան հումորով նշել է․ «Պապայի կտորն է»: