«Սկսել եմ դժվարությամբ ինձ համոզել առավոտները մարզվել, շատ քայլել ու քիչ ուտել: Իհարկե, կարելի է ասել՝ հղիության ընթացքում ինչ սիրտդ ուզում է՝ կեր, քնի, պարապելը պարտադիր չէ, բայց իրականում շատ կարևոր է հիշել, որ պետք է պահպանել հավասարակշռված սնունդ, շարժվել և չմոռանալ մարզումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում գրել է հաղորդահավորուհի Լուսինե Թովմասյանն, ով շուտով 3-րդ անգամ մայր կդառնա: Գրում է Tert.am-ը:
Հիշեցնենք՝ Լուսինե Թովմասյանն ու ամուսինը պարզել են ապագա երեխայի սեռը: Նրանց 3-րդ երեխան աղջիկ է լինելու:
«Մեր սրտի ամենախոր ցանկությունն իրականություն դարձավ։ Աղջիկ է գալու՝ մի փոքրիկ հրաշք, որ արդեն մեզ լցնում է սիրով, սպասումով ու անբացատրելի հուզմունքով։ Նա դեռ ճանապարհին է, բայց արդեն մեր կյանքի ամենագեղեցիկ մասնիկն է»,- Ինստագրամում գրել էր Լուսինե Թովմասյանը:
