«MALLորված»-ի դերասանները, սպասվելիք պրեմիերան և Աննա Մաքսիմի դիտարկումը

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հերթական կատակերգությունն է պատրաստվում ներկայացնել հանդիսատեսին։ Նա հրապարակել է իր 7-րդ ֆիլմի՝ «MALLորվածի», պաստառներն ու տեղեկացրել, որ պրեմիրան նախատեսված է հոկտեմբերի 9-ին: Հայտնում է BRAVO.am-ը:

Ամանորյա ընտանեկան կատակերգությունում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանն ու Լեո Մկրտչյանը՝ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին, որը նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակն էր։ 

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը (Մաքսիմ) հաջողություն է մաղթել ռեժիսորին ու ստեղծագործական կազմին՝ խոստովանելով, որ ֆիլմի պաստառին նայելով՝ առաջին անգամ ցանկություն ունի, որ Նոր տարին շուտ գա: