Արգենտինայի դատարանը աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբանին և քույրերին մեղադրել է ֆուտբոլիստի բրենդի խարդախ կառավարմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է La Nacion թերթը՝ հղում անելով դատական աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Վերաքննիչ դատարանը փաստաբան Մաթիաս Մոռլային և Դիեգո Մարադոնայի երկու քույրերին մեղադրանքներ է ներկայացրել նրա ակտիվների կառավարման միջոցով խարդախության մեջ և առգրավել դրանք»,- գրում է պարբերականը:
Որոշումը կայացվել է «Մարադոնայի ապրանքանիշի» դեմ Մարադոնայի դուստրերի հարուցված գործի շրջանակներում, որը ղեկավարում էր Sattvica SA ընկերությունը:
«Անվիճելի է, որ ո՛չ Մոռլան, ո՛չ էլ նրա Sattvica SA-ի գործընկերները չեն նշանակվել ժառանգներ, ինչպես նաև Մարադոնայի քույրերը։
Հետևաբար, Դիեգո Մարադոնայի ողջ ունեցվածքը, նրա մահվան պահից, անցել է նրա երեխաներին»,-ասվում է դատարանի որոշման մեջ։