«Ինտերտեսիլ» մրցույթի հաղթող է դարձել Վիետնամի ներկայացուցիչ Դուկ Ֆուկը

«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող է դարձել Վիետնամի ներկայացուցիչ Դուկ Ֆուկը, հայտնել է ժյուրիի Ռուսաստանից անդամ Իգոր Մատվիենկոն:

Մրցույթի եզրափակիչ շոունանցկացվել է Մոսկվայի «Live Arena» համերգային հարթակում։ «Ինտերտեսիլի» ժյուրիի անդամները ռուս երգիչ Յարոսլավ Դրոնովին (Shaman) չեն գնահատել։ Մրցույթում ելույթից հետո նա ժյուրիի անդամներին խնդրել է չգնահատել իրեն՝ նշելով, որ հյուրընկալության օրենքներով ինքը չի հավակնում հաղթել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել 2025 թվականին Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթ անցկացնելու մասին: ՌԴ-ն ներկայացրել է երգիչ Շամանը։ ՌԴ-ն ժյուրիի կազմում ներկայացնում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն։