Թողարկվել է ռեժիսոր Դավիթ Գրիգորյանի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը, որն արդեն հասանելի է յութուբում:
Երգը կարտարում է D’litte-ը: Երաժշտության և բառերի հեղինակը ևս Լիլիթն է։ Գրում է Tert.am-ը:
Ֆիլմի դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։