Անսահման երջանիկ եմ, որ ինձ ա ընտրել Հարութը. Արուսիկ Տիգրանյանն՝ ամուսնության 5 տարիների մասին

Բլոգեր, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ շնորհավորել իր և ամուսնու՝ ONEX ընկերության համահիմնադիր Հարութ Աբրահամյանի ամուսնության 5-ամյակը:

«Լրացավ մեր ամուսնության 5 ամյակը: Հարսանիքից առաջ էնքան ծանր էի տանում, որ պետք ա ասեմ «հնազանդ եմ»: Ախր, իրոք էդ բառի մեջ ստորադասվելու իմաստ կա: Իսկ մեր ամուսնությունը էնքան ներդաշնակության մասին ա ստացվել, էնքան իրար լրացնելու ու «հերթափոխելու»:

Ես երբեք չեմ ձգտել ցույց տալու, թե իդեալական ա իմ կյանքը կամ առավելևս հարաբերությունները, ու դրա հետևից գնալով հաճախ չեմ էլ զգում, որ իսկականից սրանք իմ երազած հարաբերություններն են, էն իդեալականը, որտեղ երկուսով հավասար պատրաստ ենք աշխատել, վիզ դնել ու մարդա մի քայլ ետ գնալ, երբ ճգնաժամեր են սկսվում:
Արդյունքում էսօր ետ եմ նայում ու հուզվում էն մտքից, որ էս 5 տարիներին ավելի ա թանձրացել, խտացել ու իմաստավորվել իմ սերը իմ կյանքի կտոր մարդու նկատմամբ:

Ու գիտեմ, որ դժվար պահեր, կռիվներ ու նեղսրտումներ գալու են, բայց համ էլ գիտեմ, որ մենք դա էլ ենք լուծելու միասին: Անսահման երջանիկ եմ, որ ինձ ա ընտրել Հարութը, ու հա պատրաստ եմ ասել, որ մինչև ի մահ հնազանդ եմ: