«Մուլեն Ռուժն» պատրաստվում է մեծ շուքով տոնել իր 130-ամյակը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի լեգենդար «Մուլեն Ռուժ» կաբարեն հոկտեմբերին պատրաստվում է մեծ շուքով տոնել իր 130–ամյակը:

Սոցիալական պատնեշները փլուզվեցին, և արդյունաբերական հեղափոխությունը բոլորին ավելի լավ կյանքի հույս սկսեց տալ: Այս մթնոլորտում գերազանց ներգծվում էր առաջին կաբարեների ի հայտ գալը, այնպիսիների, ինչպիսին էր «Մուլեն Ռուժը»:
«Մուլեն Ռուժ» կաբարեն Փարիզում առաջին անգամ 1889 թվականին բացեց իր դռները, ինչից հետո ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և դարձավ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը:

Իր գոյության հենց սկզբից կաբարեն ձեռք բերեց վատ համբավ: Այստեղ կարելի էր գտնել աբսենտ, իսկ տեղացի գեղեցկուհիների մեջ կային ոչ միայն՝ պարուհիներ, այլ նաև՝ անբարոյականներ:
Ֆրանսիացիներն ասում են. «Ով եղել է Փարիզում և չի այցելել «Մուլեն Ռուժ», նա չի կարող մինչև վերջ հասկանալ, թե ինչ է Փարիզը»: 
«Մուլեն Ռուժ»-ի մշտական այցելուները ոչ միայն սովորական մարդիկ էին այլ նաև արիստոկրատները, գրողներն ու նկարիչները: Կաբարեի ամենահայտնի պարը կանկան էր, որն անպարկեշտ էին համարում: