Ստամբուլում կկայանա Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ

Հոկլտեմբերի 7-ին Ստամբուլում կկայանա մեծանուն հայ երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը:

Մեծանուն երգահանի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և Զուլալ եռյակը։

Հիշեցնեն, որ այս տարին ի սկբանե կոմիտասյանական էր հռչակված․ տարեսկզբից մինչև այժմ բազմաթիվ համերգներ, գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ ու հանդիպումներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: