Դերասան Կիանու Ռիվզի ներկայացուցիչը մեկնաբանել է գաղտնի հարսանիքի մասին լուրերը

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի ներկայացուցիչը հերքել է նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ իր գաղտնի հարսանիքի մասին լուրերը: Այս մասին հայտնում է E! News հրատարակությունը: 

«Դա ճիշտ չէ։ Նրանք ամուսնացած չեն», – հայտարարել Է արտիստի ներկայացուցիչը։

Զույգի գաղտնի հարսանիքի մասին լուրերն առաջին անգամ ի հայտ են եկել սեպտեմբերի 18-ին։