«Իռենը ընտանեկան վեճերին էլ է սարկազմիկ հումորով վերաբերվում». Վահագն Գրիգորյանը՝ կնոջ մասին

«Իռենը անտանելի սուր հումորի զգացում ունի, ես խոնարհվում եմ նրա այդ զգագացումի առաջ: Ընտանեկան վեճերին էլ է սարկազմիկ հումորով մոտենում: Ինքը կյանքի ընկեր է, չեմ գովում: Վերջին անգամ նրան երեկ եմ սիրահարվել, գնացել էի Հոկտեմբերյան, վերադարձա ու նորից սիրահարվեցի, զգացի՝ ոնց եմ կարոտել»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և կնոջ՝ Իռեն Ուլիխանովայի հարաբերությունների մասին, պատմել է Վահագն Գրիգորյանը: Հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով հայր լինելու բարդ ու հաճելի կողմքերին Վահագնը նշել է.

«Մինչև 14 տարեկան տղա երեխայի հայր լինելը հեշտ է, մայրն է զբաղվում, որից հետո գնդակը գալիս է քո դաշտ: Արդեն դու պիտի զբաղվես  ավելի ինտենսիվ, բացատրես, ձևավորես, հետը ընկերություն անես, խոսես տարբեր թեմաների մասին»: