Սնուփ Դոգը կվերադառնա Օլիմպիական խաղերը մեկնաբանելու համար

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կվերադառնա իր օլիմպիական մեկնաբանի պաշտոնին։ Այդ մասին հայտարարել է NBC-ի մամուլի ծառայությունը։

Սնուփ Դոգը կլինի Միլանում (Իտալիա) կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի և Կորտինա դ’Ամպեցոյի լեռնադահուկային հանգստավայրի դեմքերից մեկը։

«Գլոբալ մեգաաստղը կուսումնասիրի Հյուսիսային Իտալիան՝ Միլանի եռուն փողոցներից մինչև շունչ կտրող Դոլոմիտներ՝ կիսվելով իր եզակի տեսանկյունով Ձմեռային օլիմպիական խաղերի պրայմ-թայմի հեռարձակման ժամանակ»,-ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Ինքը՝ Սնուփ Դոգը, ուրախ էր մրցույթներին վերադառնալու համար և իրեն անվանեց սպորտի կողմնակից։

«Ես կբերեմ բաճկոններ, ձմեռային տաբատներ, ակնոցներ, չմուշկներ (և, իհարկե, կհանգստանամ)», – ասել է երգիչը։

Աղբյուրը` Panorama.am