Դատախազները Նյու Յորքի դաշնային դատավորին կոչ են արել պրոդյուսեր Փի Դիդիին (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դատապարտել ավելի քան 11 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը, փոխանցում է gazeta.ru-ն:
Մեղադրող կողմը պնդում է 11 տարի 3 ամիս պատիժ սահմանել Կոմբսի կողմից մարմնավաճառություն և բռնություն կազմակերպելու համար:
Դատախազությունը վկայակոչում է մեղադրողներից մեկին, ով խոստովանում է, որ ապրում է վախի մեջ՝ երաժշտի հնարավոր ազատ արձակման ֆոնին:
Միջնորդության մեջ ընդգծվում է ռեփերի հանցագործությունների լրջությունը: Փաստաթղթում Կոմբսին անվանում են «չզղջացող»։
Պի Դիդիի պաշտպանությունը, ընդհակառակը, խնդրում է նշանակել առավելագույնը 14 ամիս ազատազրկում՝ վկայակոչելով այն փաստը, որ Քոմբսն արդեն ճաղերի հետևում է անցկացրել գրեթե 13 ամիս: