Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը բաժանվել են 19 տարվա ամուսնությունից հետո

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը և երգիչ Քիթ Ուրբանը բաժանվել են 19 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը բաժանվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Զույգն ամուսնացել է 2006 թվականի հունիսին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: 2008 թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջին դուստրը՝ Սանդի Ռոուզ Քիդման-Ուրբանը, իսկ 2010-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ դուստրը՝ Ֆեյթ Մարգարիտ Քիդման-Ուրբանը: