«Համեստ աղջիկը չպետք է…». Արենա Զեյնալյանի նոր գայթակղիչ լուսանկարը

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանն արդեն երկար ժամանակ է, ինչ միացել է «Women΄s Club» հումորային նախագծի թիմին և անչափ սիրվել է երկրպագուների կողմից:
Գեղեցկուհին նաև շատ ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում և հաճախ է հրապարակում գեղեցիկ ու ոճային լուսանակրներ:
Այս անգամ Արենան ուրախացրել է իր ինստագրամայն հետևորդներին՝ հրապարակելով նոր լուսանկար:
«Համեստ աղջիկը չպետք է այսպես անի․ դու նման չես մյուսներին, պահիր քո տեսակը»,- մեկնաբանությունների բաժնում գրել է երկրպագուներից մեկը։
Սակայն ինստագրամյան հետևորդների մեծ մասին դուր է եկել նրբագեղ ու կանացի Արենայի նոր կերպարը, և նրանք արժանացրել են մոդելին բազմաթիվ հաճոյախոսությունների։