Ո՞ր ռեփերն է գերազանցել Էմինեմի և Քանյե Ուեսթի YouTube-յան ռեկորդները

SKAI ISYOURGOD-ը չինացի ռեփեր է, որը գրավել է համաշխարհային լսարանին։ Գրում է The Economist-ը:

Չինացի ռեփեր SKAI ISYOURGOD-ը հանկարծակի ժողովրդականություն է ձեռք բերել YouTube-ում։ Նրա «Stacks from All Sides», «Karma Code» և «Blueprint Supreme» երգերն արդեն միլիոնավոր դիտումներ են հավաքել։ Հրատարակության տվյալներով՝ նա YouTube Music-ում ունի մոտ 350 միլիոն լսող, ինչը, ի դեպ, ավելի շատ է, քան ունի Էմինեմը, Քանյե Ուեսթը և Դրեյքը։

SKAI ISYOURGOD-ը ծնվել է 1998 թվականին Հույչժոուում՝ Գուանդուն նահանգում։ Նա սկսել է իր անսպասելի վերելքը 2024 թվականի ամռանը «Stacks from All Sides/Karma Code» երգի թողարկմամբ։ Այս երգը, որը մեկնաբանություն է հարստության և անհավասարության մասին, նախ Չինաստանում հայտնի դարձավ Douyin-ում, ապա գրավեց արտասահմանցի չինացիների ուշադրությունը TikTok-ում։