Երգիչ Դիմա Բիլանը ճանաչվել է ռուսների շրջանում ամենագրավիչ արտիստներից մեկը

Երգիչ Դիմա Բիլանը ճանաչվել է ռուսների շրջանում ամենագրավիչ արտիստներից մեկը: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում անելով Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ անցկացրած հարցումի:

Նշվում է, որ կանայք ամենից հաճախ քվեարկել են Դիմա Բիլանի, Բաստայի և Սերգեյ Լազարևի օգտին։

Տղամարդկանց ամենագրավիչ արտիստուհիների շարքին են դասվել Օլգա Սերյաբկինան, Կլավա Կոկան և Պոլինա Գագարինան։

Արտասահմանցի երաժիշտներից աղջիկներն առանձնացրել են Էմինեմին, Ջասթին Թիմբերլեյքին, Էնրիկե Իգլեսիասին, Ռիկի Մարտինին և Սթինգին։

Տղամարդիկ քվեարկել են Ջենիֆեր Լոպեսի, Ռիհաննայի և Շակիրայի օգտին։