Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը իրենց քայլով զայրացրել են իրենց հարևաններին: Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Ուելսի արքայազնն ու արքայադուստրը պատրաստվում են առաջիկա ամիսներին տեղափոխվել Forest Lodge առանձնատուն, որը գտնվում է Վինձորի մեծ զբոսայգուց ոչ հեռու:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թագավորական ընտանիքի անդամները կսահմանափակեն այգու մի հատված մուտքը։
Լրագրողների խոսքով՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որոշումը դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։
«Մեզանից շատերը մեր շներին այստեղ զբոսանքի են տարել արդեն 20 տարի, այնպես որ, երբ մեզ ասում են, որ այլևս չենք կարող դա անել, դա կարծես հարված լինի։ Մենք տարեկան վճարում ենք այգու պահպանման համար, բայց մեզ այլևս թույլ չեն տա օգտվել դրա մի մասից։ Նրանք մեզ ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայտնեցին, որ անտառի այս հատվածը ընդմիշտ փակվում է։ Հիմա ես ստիպված կլինեմ նստել մեքենան և հեռու գնալ՝ շանը զբոսանքի տանելու համար»,-բողոքել է զույգի ապագա հարևանը։