Նիդեռլանդների 21-ամյա գահաժառանգը սկսել է իր զինվորական ծառայությունը որպես պահեստազորային

Նիդեռլանդների 21-ամյա արքայադուստր Ամալիան սկսել է իր զինվորական ծառայությունը որպես պահեստազորային։ Այս մասին հաղորդում է «Եվրոպական պրավդան»՝ հղում անելով NOS-ին։

Ամալիան սկսել է վերապատրաստվել որպես պահեստազորային Նիդեռլանդների զինված ուժերում՝ ուսանողների և գիտաշխատողների համար ռազմական պատրաստության հեռակա ծրագրով:

Ամալիան Նիդեռլանդների թագավորական ընտանիքից առաջին կինն է, ով զինվորական ծառայության է անցել։

Նա նաև գահի ժառանգորդների հերթում առաջինն է, որը ներկայումս զբաղեցնում է իր հայրը՝ Վիլեմ-Ալեքսանդր թագավորը։

Նիդեռլանդներում զինվորական պատրաստությունը տևում է երեք տարի և ներառում է զինվորական նախնական պատրաստություն, տեսական դասընթացներ և գործնական հմտություններ։