Ատլանտայում դերասան Թայրիզ Գիբսոնի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով հետաքննության հետ։
Այս մասին հաղորդում է Daily Mail-ը, փոխանցում է gazeta.ru-ն։
«Ֆորսաժի» 46-ամյա աստղին կձերբակալեն իր չորս կանե կորսո ցեղատեսակի շներից մեկի՝ հարեւանի շան հետ տեղի ունեցած միջադեպին մասնակցության պատճառով:
Կենդանիների պաշտպանության ոստիկանական ծառայությունը պարզել է, որ դերասանը պարբերաբար թույլ է տվել շներին ազատ շրջել թաղամասում։ Ի վերջո նրանցից մեկը հարձակվել է տեղի բնակչի՝ շան վրա՝ Հենրի անունով։ Սեփականատերը Հենրիին գտել է առանց կյանքի նշանների։
Հենրիի դեպքից մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը ստացել է առնվազն հինգ այլ հաղորդագրություն, որ Գիբսոնի շները շրջում են առանց հսկողության:
Նշվում է, որ այժմ արտիստը Դուբայում է գտնվում հոգեբանական վերականգնման փուլում։ Դեռևս սեպտեմբերի 22-ին Գիբսոնը հայտարարել էր, որ իր շներին հանձնելու է Կենդանիների պաշտպանության ծառայությանը, սակայն դա չի արել, ինչից հետո շները անհետացել են: