Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը կցուցադրվի 3-րդ առցանց կինոթատրոնում

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը այսօր էկրան է բարձրացել Premier առցանց կինոթատրոնում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարթակի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ երկարատև կոմայից հետո։

«Premier առցանց կինոթատրոնում ցուցադրվում է «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» դրամատիկ ֆիլմը՝ Ֆյոդոր Դոբրոնրավովի գլխավոր դերակատարմամբ։ Այս ֆիլմը Տիգրան Քեոսայանի վերջին ռեժիսորական աշխատանքն է,-ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 26ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մահվան մասին։ Վերջինս կլինիկական մահ էր տարել և երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28–ին՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում:

Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ 2025 թվականի ապրիլին: