SpaceX-ի գործադիր տնօրեն Էլոն Մասկը իր ապագա ծրագրերի մասին խոսել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում։ Ձեռնարկատերը խոստովանել է, որ մտադիր է ապրել և մահանալ կամ Միացյալ Նահանգներում, կամ Մարսի վրա, որը նա համարում է Ամերիկայի մի մասը։
Էլոն Մասկը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր կորպորացիայի հիմնական նպատակը Մարս թռչելն է։ Սակայն NASA-ն նշել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավոր չի լինի կազմակերպել Կարմիր մոլորակի վրա գոյատևման համար նախատեսված առաքելություն։
Գործակալության տնօրենի պաշտոնակատար Ջանեթ Պետրոյի խոսքով՝ նման առաքելությունը անհաղթահարելի ռիսկեր է պարունակում տիեզերագնացների կյանքի համար։
Միլիարդատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը, կարծում է, որ Մարս թռիչքները անիրագործելի են այսօրվա միջավայրում։ Սակայն Իլոն Մասկն ինքը մտադիր է մոտ ապագայում նվաճել Կարմիր մոլորակը։