«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է ցուցադրվել տարբեր երկրներում ու մրցանակներ նվաճել, Աննա Հարությունյանն էլ շարունակում է ճանապարհորդել: Նա վերջերս լուսանկարներ էր հրապարակել Ինդոնեզիայի Բալի կղզուց, իսկ այս օրերին բացահայտում է Հնդկաստանը:
Դերասանուհին Մումբայում է, որն անվանել է հակադրությունների քաղաք: Գրում է BRAVO.am-ը:
«Այստեղ պերճանքն ու թշվառությունը քայլում են կողք կողքի»,- գրել է նա:
Դերասանուհին արդեն վերադարձել է հայրենիք, իսկ մինչ այդ պատասխանելով հետեւորդներից մեկի հարցին, թե ինչու է ներկայանում որպես Աննա Մաքսիմ, նա պարզաբանել է, որ Մաքսիմն իր հայրիկի անունն է:







