Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ներկա են գտնվել «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերային, որը բուռն առցանց բանավեճ է առաջացրել։ Նախկին ամուսինները պարզապես միասին չեն հայտնվել, նրանք գրկախառնվել են և կեցվածք ընդունել տեսախցիկի առջև։
Ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյ Լոն պրեմիերայի համար ընտրել է ծաղկավոր զգեստ՝ սև աքսեսուարներով, որոնք հիշեցնում են սարդի ուրվագիծ։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Բեն Աֆլեքը կարմիր գորգին հայտնվել է դասական կապույտ կոստյումով։
Նախկին զույգի շփումները հատուկ ուշադրություն են գրավել։ Բեն Աֆլեքը քնքշորեն գրկել է Ջենիֆեր Լոպեսի իրանը և նայել նրան։ Երկրպագուները վստահ են, որ հայտնիների մեջ ամեն բան դեռ ավարտված չէ. «Նրանք որոշել են իրենց հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տալ՞», «Թվում է, թե նրանք միշտ կսիրեն միմյանց»։ «Նրանք միմյանց նայում են այնպես, ինչպես միշտ են նայել, դա անկասկած սեր է»։


















