«Ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են». Էմմա Մկրտչյանը նշել է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Էմմա Մկրտչյանը երեկ՝ հոկտեմբերի 6-ին նշել է ծննդյան տարեդարձը: Նրան տարեդարձի առթիվ շնորհավորել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը. 

«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Էմմա Մկրտչյան։ Քո տաղանդը բազմակողմանի է․ խաղում, երգում, պարում՝ ամեն տեղ դու ներդնում ես անմնացորդ նվիրում և պրոֆեսիոնալիզմ։

Թող այս տարեդարձը լինի ստեղծագործական վառ ճանապարհների և երազանքների իրականացման սկիզբ։ Թող բեմը միշտ լինի այն վայրը, որտեղ դու կշարունակես շողալ՝ քո առանձնահատուկ փայլով»:

Ֆեյսբուքյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել և գրառում արել նաև Էմմա Մկրտչյանը.

«Սիրելի մարդիկ, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, անկեղծ բարեմաղթանքների համար, ուշադրության ու սիրո, հարգանքի ու գնահատանքի համար, կյանքում ամենակարևոր բանը մարդկային փոխհարաբերություններն են։ Ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում, որ կիսել եմ ձեզ հետ ուրախ ու տխուր պահերը։ Սեր, առողջություն ու համերաշխություն ձեզ»: