Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր՝ Նարէի հետ ճամփորդում է Պրահայում: Նա Ինստագրամում Պրահայից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել: Հայտնում է Tert.am-ը:
«Աշնան սիրահարները հաստատ կսիրեն Պրահան այս օրերին: Ես էլ սիրեցի, բայց եթե անկեղծ՝ շատ ցուրտ է առանց քամու ու մշտապես արևով, թեկուզ անձրևի ժամանակ, էս գեղեցկությունն ավելի լիարժեք կվայելեինք:
Պրահան հեքիաթային է՝ անկախ եղանակից, տրամադրությունից ու մյուս բոլոր արտաքին կամ ներքին գործոններից»,- գրել է դերասանուհին:



