«Տիգրաշ, չգիտեմ». Մարգարիտա Սիմոնյանը սրտաճմլիկ կոչով դիմել է ամուսնուն

Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան իններորդ օրը հարազատները հավաքվել էին նրա հիշատակը հարգելու համար: Մարգարիտա Սիմոնյանը հուզիչ և սրտառուչ խոսքերով դիմել է ամուսնուն՝ խոստովանելով, որ իրենց տանն առանց նրա ցուրտ է դարձել: Գրում է Fast News-ը:

Սև զգեստով և սգո քողով նա դիմել է իր հանգուցյալ ամուսնուն՝ հազիվ զսպելով արցունքները․ նրա խոսքերը ոչ մեկին անտարբեր չեն թողել։ Մարգարիտան հիշել է իր և Քեոսայանի համատեղ անցկացրած տարիները, նրանց երեք երեխաներին և դողացող ձայնով խոսել այն մասին, թե որքան երջանիկ էին նրանք և որքան դատարկ ու միայնակ է նա հիմա զգում։

«Մենք առաջին անգամ սիրահարվեցինք, երբ հանկարծ սկսեցինք միմյանց համար բանաստեղծություններ արտասանել ռեստորանի սեղանի շուրջ։ Եվ այսօր ուզում եմ ասել քեզ, որ չեմ կարող ապրել առանց քեզ»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը հույս հայտնեց, որ ամուսնուն կհանդիպի մեկ այլ կյանքում։