Լիլի Մորտոյի քույրը՝ Թերեզա Մարտիրոսյանը, Թուրքիայում՝ «Photomodel Universe» գեղեցկության մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու վերադարձել «Առաջին Վիցե Միսս» և «Միսս Տաղանդ» տիտղոսներով։
Մոդել Թերեզա Մարտիրոսյանի կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ընթացել. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ՝ լինելով մասնագիտությամբ երգչուհի:
Թերեզայի նուրբ կերպարի տակ քողարկված է ներքին մեծ ուժ, որը նրան առաջնորդում է դեպի նոր ձեռքբերումներ:
Այսօր երիտասարդ մոդելը մասնակցում է հայ դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին։