System of a Down-ը Հայաստան չի գա, բայց գումար կփոխանցի

System of a Down խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ տարվա համերգի հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Իմ քայլը» հիմնադրամին։
«VIP կարգի տոմսերի վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին, որն աջակցում է Հայաստանում առողջապահությանը, կրթությանը, բարեկեցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնություններին»,- ասված է խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ»,- նշվում է խմբի պաշտոնական էջում:
Խումբը 2020 թվականի ամռանը  համերգային շրջագայությամբ հանդես կգա Չեխիայում, Հունգարիայում, Շվերյցարիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում։