Քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար. Անի Օհանյան

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանն Ինստագրամի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Շնորհավորում եմ ծնունդդ, իմ սեր Եվա։ Դու իմ հպարտությունն ու ուրախությունն ես, իմ լույսը։ Քո ծիծաղն ու ժպիտը լցնում են սիրտս երջանկությամբ։

Հ.գ. Ցավում եմ, որ ծննդյանդ օրը շտապելով շնորհավորել ոչ ճիշտ օրը,այլ մեկ օր առաջ, քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար։ Հաճախ մարդկանց բացակայությունը իրենց ընտրությունն է, ոչ թե մեր որոշումը։

Ու անհիմն մեղադրանք հրապարակելու վերաբերյալ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մի մայր չունի այդ իրավունքը՝ զրկել հորը երեխայի տեսակցությունից կամ զրկել երեխայի առողջության կամ կացության մասին տեղեկություններ իմանալու իրավունքից,որոնք բացակայում են արդեն բավական երկար ժամանակ։ Երեխայի նկատմամբ սերը հանրայնացնելու կարիք չունի,այն դրսեվորվում է հոգատարությամբ , ուշադրությամբ, այն զգացվում է՝ոչ ցուցադրվում,ապրվում է ՝ ոչ բարձրաձայնվում։

Իհարկե ավելի հեշտ է մեղադրել, հորինել, քան պատասխանատվություն կրել…»։