Սելենա Գոմեսը մայրության իր երազանքի մասին կիսվել է իր անձնական բլոգում: Հայտարարության պատճառը «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալի վերաթողարկման սյուժետային շրջադարձն էր, որտեղ դերասանուհին խաղում էր գլխավոր դերերից մեկը:
Սոցիալական ցանցերի հարթակում աստղը հրապարակել է իր կերպար Ալեքս Ռուսոյի մայր դառնալու կադրերը և հավելել. «Հուսով եմ՝ մի օր դա ես կլինեմ»:
Երգչուհին նախկինում հարցազրույցում հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանա երեխա ունենալ: «Ես երբեք դա չեմ ասել, բայց, ցավոք, չեմ կարող իմ սեփական երեխաներին ունենալ: Ես ունեմ բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք կարող են վտանգի ենթարկել իմ և երեխայի կյանքը: Սա այն բանն է, որի մասին ես ստիպված եմ եղել որոշ ժամանակ լռել», – Vanity Fair-ին տված հարցազրույցում կիսվել էր հայտնի դերասանուհին:
Սելենան նաև հավելել է, որ նա միևնույն է մայր կդառնա: Նա նշել է, որ կարող է դիմել փոխնակ մոր օգնությանը կամ երեխա որդեգրել:
















