Անի Երանյանն ու Մհեր Բաղդասարյանն ամուսնացե՞լ են. ինչ են նկատել հետևորդները

Դերասանուհի Անի Երանյանի ու հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հարաբերությունները շարունակում են մնալ սոցցանցերում նրանց հետևորդների ուշադրության կենտրոնում։ Հիմա մարդիկ քննարկում են, որ զույգն ամուսնացել է։ Գրում է panorama.am-ը:

Ինսթագրամում հրապարակած վերջին լուսանկարն ամրապնդել է այդ համոզմունքը։ Հետևորդները նշել են, որ Անիի մատին ամուսնական մատանի կա։

Նշենք, որ օրեր առաջ Մհեր Բաղդասարյանը նշում էր իր տարեդարձը։ Անի Երանյանն էլ խնջույքից մի կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ գրկախառնված պարում է Մհերի հետ։ Տեսանյութին կից նա գրել է.«Շնորհավոր ծնունդդ, իմ Մհեր»։ Նշենք, որ նրանք երկուսն էլ այժմ Երևանում են։